
Հայաստանը Եվրոմիությանն անդամակցելու նախապատրաստական գործընթացի շուրջ ԵԱՏՄ-ի իր դաշնակիցների հետ խորհրդակցություններ չի անցկացնում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Էական ռիսկեր ենք տեսնում Հայաստանի՝ Եվրոմիությանն անդամակցելու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական գործընթացի հետ կապված, որն, ի դեպ, Հայաստանի իշխանություններն իրականացնում են՝ առանց ԵԱՏՄ-ի իրենց դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության»,- ասել է Աղասանդյանը։