ԿՀՎ (CIA) ղեկավար Ջոն Ռետկլիֆի այցը Մոսկվա կապված է հատուկ ծառայությունների միջև շփումների հետ. Washington Post թերթի հետ զրույցում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Պատասխանելով Ռետկլիֆի այցի նպատակի մասին հարցին՝ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ խոսքը հատուկ ծառայությունների միջև շփումների մասին էր»,- նշվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ CBS հեռուստաալիքը, ինչպես նաև արևմտյան ու ռուսական այլ լրատվամիջոցներ հայտնել են, որ օգոստոսի 25-ին Մոսկվայում է գտնվել ԿՀՎ (CIA) ղեկավար Ջոն Ռետկլիֆը։ Նրա այցի մասին նախապես չի հայտարարվել և այն չի լուսաբանվել։
