Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին հայտնում է այդ երկրի դատական իշխանությունների հետ կապված Mizan պարբերականը։
Մահապատժի ենթարկվածը այս տարվա հունվարյան ցույցերի ժամանակ ձերբակալված ցուցարար Մաջիդ Ադինեն է եղել։ Վերջինս մեղադրվել է Իսրայելի եւ ԱՄՆ, ինչպես նաեւ՝ թշնամական խմբավորումների օգտին լրտեսություն կատարելու եւ իրանական պետության ազգային շահերին դեմ աշխատանքներ իրականացնելու մեջ։
Առկա տեղեկությունների համաձայն, Մաջիդ Ադինեն ձերբակալվել էր այս տարվա հունվարի իննին։