Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է, ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Ենթադրվում է, որ մենախցում է պահվում, երեկոյան այցելելու ենք նրան»,-ասել է նա: Հիշեցնենք, որ…
Սեդրակ Քոչարյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է, ArmeniaSputnik-ին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Ենթադրվում է, որ մենախցում է պահվում, երեկոյան այցելելու ենք նրան»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդի Սեդրակ Քոչարյանը բերման էին ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Իրավապահ մարմինները խուզարկել էին Քոչարյաններին պատկանող մի շարք գույքեր, կապարակնքվել էին բիզնես տարածքներ։ Խուզարկվել էր նաև պատգամավոր Լևոն Քոչարյանի տունը։