Քննարկել են Հորմուզի նեղուցի ապագա կառավարման հարցեր

Քննարկել են Հորմուզի նեղուցի ապագա կառավարման հարցեր

Օմանի ու Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում ստեղծված վիճակը։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հանդիպումից հետո հայտնել է. «Խաղաղությանն ու կայունությանը Իրանի հանձնառությունը զուգորդվում է մեր հարևանների հետ հետևողական ու շարունակական դիվանագիտությամբ։ Պակիստանցի և օմանցի հյուրերի հետ զրույցում ընդգծվել են տարածաշրջանային լուծումները։ Նոր միջանցքի ստեղծման, համատեղ ականազերծման և Հորմուզի նեղուցի ապագա կառավարման համար առաջարկված շրջանակը այս մոտեցման վառ օրինակն է»։

Նշենք, որ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին մեկնել էր Իրան։ Ավելի վաղ Իրանում էր Պակիuտանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment