Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ



168.am-ը գրում է.


Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։


«Մենք տեսնում ենք էական ռիսկեր՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, Հայաստանի իշխանությունները իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», – «ՌԻԱ»-ին ասել է Աղասանդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment