Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի հանդիպել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։ CBS-ն ավելի վաղ, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել էր, թե ԿՀՎ…
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի հանդիպել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։
CBS-ն ավելի վաղ, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնել էր, թե ԿՀՎ ղեկավարը հանդիպումներ անցկացնելու նպատակով ժամանել էր Մոսկվա։
«Ոչ։ Նախագահի հետ հանդիպում չի եղել», – RTVI-ի հետ զրույցում՝ անդրադառնալով տվյալ հարցին, նշել է Պեսկովը։
Դրանից առաջ Washington Post-ին տված մեկնաբանության մեջ Պեսկովը հայտնել էր, որ ԿՀՎ տնօրենի մոսկովյան այցը պայմանավորված է «հետախուզական գործակալությունների միջև շփումներով»։