Վաշինգտոնը հրաժարվել Է Իրանի դեմ նոր հարվածներից: Այս մասին գրում է Axios-ը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի քանի օտարերկրյա գործընկերների հայտնել է, որ այս պահին ԱՄՆ-ն չի ծրագրում նոր հարվածներ…
Վաշինգտոնը հրաժարվել Է Իրանի դեմ նոր հարվածներից: Այս մասին գրում է Axios-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մի քանի օտարերկրյա գործընկերների հայտնել է, որ այս պահին ԱՄՆ-ն չի ծրագրում նոր հարվածներ հասցնել Իրանին:
Փոխարենը, Թրամփի վարչակազմը կենտրոնացած է ճնշման այլ ձևերի վրա, ներառյալ ռազմածովային շրջափակումը և վերջերս հայտարարված պատժամիջոցների արշավը:
Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, սակայն Իրանին հարվածները դեռ կարող են հասցվել, Եթե Իրանն առաջինը հարձակվի:
Ակնկալվում է, որ այդ քաղաքականությունը կպահպանվի առնվազն մինչեւ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները, որից հետո նոր ռազմական արշավի անցկացման հնարավորությունը կարող է կրկին դիտարկվել: