Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհшրդարի հետ գործ ունենք․ Տիգրան Աբրահամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված գործի մասին



Tert.am-ը գրում է․


Անկասկած քաղաքական հետապնդման, քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք։ Ակնհայտ էր, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո նման գործողությունը բացահայտ ցույց է տալիս, որ սա քաղաքական հետապնդում է, լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` խոսելով Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց դեմ հարուցված գործի մասին։



«Փաստացի իշխանությունները, երբ հանդիպում են համապատասխան արձագանքի, դիմում են իրենց մահակի՝ իրավապահ համակարգի օգնությանը»,-նշել է նա։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով այսօր ձերբակալված 6 անձանց, այդ թվում՝ նախկին նախագահի որդու, ինչպես նաև 1999-2009թթ. ընթացքում կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա.Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։


Կոմիտեից նաև հայտնում են, որ ձերբակալված նախկին նախագահ Ռ.Ք.-ն դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment