Ընդունիր փորձությունները

Ընդունիր փորձությունները

26.08.2026 | 00:10

Կարող է այնպես լինել, որ վերահաս փորձություններն ու պատուհասները հաղթելով թուլացնեն քեզ: Բայց դրանք Իմ կամքը իրականացնելուց բացի, ուրիշ ոչինչ չեն կարող անել քեզ:

Իսկ այդ կամքը` աղոթքի մեջ քո ասածն է.

«Քո կամքը թող լինի»:

Չե՞ս տեսնում, որ ոչինչ չի կարող խորտակել քեզ: Այժմվանից սկսած նոր կյանքի ճանապարհ է բացվում քո առջև:

Պետք է մտնես արքայության մեջ, որ պատրաստել եմ քեզ համար:

Իմ ներկայության ճաճանչները կլուսավորեն քո կյանքը: Վստահիր և քայլիր անվարան: Իմ շնորհը բավական է` քո բոլոր կարիքների համար:

Մեկնաբանություններ

Leave a Comment