
Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 240-րդ կմ հատվածում, Հալիձոր բնակավայրի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։