ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը թույլ չեն տա Հորմուզի նեղուցում ականներ տեղադրել։
Թրամփը Truth Social-ում գրել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերն իրեն տեղեկացրել են՝ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ականները հեռացվել են կամ պայթեցվել։ Նրա խոսքով՝ Իրանին զգուշացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ կամ մոտորանավ անմիջապես և համակարգված կերպով կոչնչացվի։
«Ականների տեղադրման նկատմամբ լիովին գործում է զրո հանդուրժողականության քաղաքականությունը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև հայտնել է, որ ԱՄՆ Տիեզերական ուժերը մշտական վերահսկողություն են իրականացնում Հորմուզի նեղուցի, Քոլանգ Գազ-Լա լեռան և Իրանի երեք այլ՝ արդեն ոչնչացված միջուկային օբյեկտների նկատմամբ։ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ը հարվածներ էր հասցրել Իրանի Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին։