25 Օգոստոսի 2026, 20:50
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը կարող է կարիերան շարունակել Իսրայելում։ «Sport5»-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում Իսրայելի բարձրագույն լիգայում հանդես եկող «Հապոել Պետախ Տիկվա» ակումբը, որը նախորդ մրցաշրջանն ավարտել է 6-րդ հորիզոնականում։
«Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո Սևիկյանը մասնակցել է ընդամենը երկու հանդիպման, իսկ վերջին խաղերում նույնիսկ չի ընդգրկվել թիմի հայտացուցակում։ Նրա պայմանագիրը հունգարական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։