Դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում․ ՊՆ խոսնակը՝ զինծառայողի մահվան մասին

Այսօր բանակում մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է խոսնակը։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։

Leave a Comment