Գյումրիում ավտոմեքենա է պայթել․ «Շանթնյուզի» բացառիկ կադրերը

Ժամը 16-ի սահմաններում Գյումրիի Տերյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է պայթել։ Այն կայանած է եղել կահույքի սրահի դիմաց։ Մեքենայում ուղևորներ չեն եղել։ 43 -ամյա վարորդն այդ պահին գտնվել է մեքենայի մոտ կանգնած։ Դեպքի վայր հասած շտապբուժօգնության բրիգադը շոկային վիճակում գտնվող վարորդին տեղափոխել է «Գյումրի» ԲԿ։ Պայթյունից վնասվել է տարածքում եղած մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, կոտրվել են նաև կահույքի սրահի ապակիները։ Պարեկային ծառայողների նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով՝ մեքենան վերածելով մետաղական ջարդոնի։ Ոստիկանության աշխատակիցները սահմանազատել են դեպքի վայրը։

Leave a Comment