
ԱՄՆ-ն միջնորդների միջոցով առաջարկել է վերացնել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և դադարեցնել տնտեսական շրջափակումը՝ Հորմուզի նեղուցը բացելու և տարածաշրջանում Իրանի կողմից աջակցվող ուժերի հարձակումները դադարեցնելու դիմաց։ Այս մասին հայտնում է Al Hadath-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ այս տեղեկությունը իրանական կողմին է փոխանցել Պակիստանի բանակի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը՝ Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում։ Նա նաև կոչ է արել Թեհրանին վերսկսել փոխըմբռնման հուշագրի շուրջ աշխատանքները և վերահաստատել է, որ Իսլամաբադը այս հակամարտությունում որևէ կողմի չի աջակցում։