Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման․ Վարդևանյանը՝ կառավարության ծրագրի մասին

25 Օգոստոսի, 2026

 

«Այսօր տեղի ունեցող իրադարձությունների և դրան երեկ նախորդած իրադարձության՝ հարցուպատասխանի շրջանակներում, ես ուզում եմ հասկանալ՝ քանի տարի է դեռևս, կամ միգուցե շաբաթներ են պահանջվելու այս իշխանություններից, որ իրենք ի վերջո հասկանան, որ մի բան է քրեական գործ հարուցելը, մի բան է դրա վերաբերյալ հաղորդագրություն տարածելը և ամեն կերպ կրկնելը Ազգային ժողովում, լրիվ այլ բան է խափանման միջոցը, և լրիվ այլ բան է պատիժը։

Խափանման միջոցը ոչ մի առնչություն չունի պատժի հետ, ոչ մի առնչություն չունի քրեական արդարադատության վերջնարդյունքի հետ։

Քրեական գործ են հարուցել, հաղորդագրություն են տարածել։ Ի դեպ, կարծես թե հենց իրենք՝ քողարկելու համար իրենց իսկ գործողությունները, կրկնում էին, որ սրա մասին հենց իրենք՝ ինչ վերաբերում է նախագահ Քոչարյանին, շատ երկար ժամանակ տեղեկացված էին և այլն, բայց իբր ինքն է քննադատում, թե ինչու է հիմա այդ ամենը տեղի ունենում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment