Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը և Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ


 


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը օգոստոսի 25-ին հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ։ 


 


Ողջունելով հյուրին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ սերտ հարաբերությունները, խոսել համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժի առկայության մասին։


 


Հյուրի խնդրանքով հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։


 


Ալեքսանդր Վիննիկովը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին՝ նորընտիր խորհրդարանում հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը խոսել է ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցության խորացումից՝ բարձր գնահատելով Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելությունում։


 


Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի վերաբերյալ։


 


ԱԺ


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment