Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ կաթողիկոսի հետ նստել և քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Փաշինյանն այս մասին հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգ, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ ու իր հետ ամենայն հարգանքով կքնարկեմ այդ օրակարգը»,- ասել է Փաշինյանը։