«Երբեմնի աննկուն հեղափոխականը, որ պայքարում էր քոչարյանասերժականի դեմ, շուտ հասկացավ, որ հեղափոխության մեջ փող չկա, հարմար պահն օգտագործեց, որտեղ կա փող, և կպավ ԶՊՄԿ-ին ու Վահե Հակոբյանին»,-ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։
Վարչապետը շեշտել է, որ ինքը հենց ասում է՝ դրանք փող պիտի չունենան, խեղճանում է. «Որովհետև հասկանում է, որ իր կռաննիկներն են փակվելու։ Աննա Գրիգորյանի մասին եմ խոսում, այո՛, հետո նա հեղափոխականից դարձավ աննկուն սանասարական»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
