Ո՞նց կարող ենք հանդուրժել, որ մեր սրբություն սրբոցն ախտահարված է. վարչապետ

Ո՞նց կարող ենք հանդուրժել, որ մեր սրբություն սրբոցն ախտահարված է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ կառավարության 2026-31թթ․ ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթի ընթացքում, նշել է, որ եթե Գարեգին Բ-ն ընդունի ՀԱԵ բարենորոգման օրակարգը, ինքը նրա հետ կքննարկի այն․

«Ես երբեք չեմ ասել՝ կան մերոնքականներ կամ ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը՝ չպահել։ Իմիջիայլոց, ՀԱՍԵ բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարենորոգման կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ»,- ասել է վարչապետը։

Վարչապետը շեշտել է՝ կարծում է, որ նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար․ «Ո՞նց կարանք հանդուրժենք, երբ մեր սրբություն սրբոցն ախտահարված է։ Ինչ ուզում եք՝ ասեք, այդ ամեն ինչից անդին կան փաստեր, որոնց մասին գիտի յուրաքանչյուր քաղաքացի»,- նշել է նա։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment