Գալյան Սրբուկի վտանգավոր նիհիլիզմը – BlogNews.am



Անդրադառնալով խնդրին, թե ինչպես է ՔՊ-ն այնպես անելու, որ Հայաստանը նոր Սահմանադրութուն ունենա, երբ ԱԺ-ում չունեն Սահմանադրական մեծամասնություն՝ փողին փող չասող Գալյան Սրբուկը, արձագնքելով նկատառմանը, որ առանց ընդդիմության պատգամավորների քվեարկության Սահմանմադրության նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի, ասել է.«Իրականում էստեղ կա տեսական վեճ՝ կլինի, թե չի լինի, որովհետև շատ տեսաբաններ գտնում են, որ ժողովրդավարությունը պետք է ուղիղ գործի, ասինքն՝ ժողովրդավարության սկզբունքն ուղիղ գործողություն է ենթադրում, և ժողովրդի կամքը պետք է լինի անկասելի»:
 
Սրբուկի ասածը մեկն է՝ Սահմանադրությունը գերակա չէ. իրավունքի գերակայությունը  ենթադրում է, որ պետական իշխանության բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք կաշկանդված են գործող Սահմանադրությամբ և օրենքներով, մինչդեռ Սրբուկի համար դա խնդիր չէ,փաստորեն. տեսական վեճի առարկ է ընդամենը:
 
Սահմանադրությամբ ամրագրված ընթացակարգերը շրջանցելու հնարավորության մասին Սրբուկի հայտարարությունը իրավական նիհիլիզմի ակնհայտ դրսևորում է. եթե իշխանությունը կարող է անտեսել Սահմանադրական դրույթները՝ հղում անելով այսպես ասած տեսական վեճերին, ապա չեղարկվում է Սահմանադրության՝ որպես երկրի հիմնական օրենքի գերակայությունը։
 
Ինչ վերաբերում է  Սրբուկի այն պդմանը, թե ժողովրդավարությունը պետք է ուղիղ գործի, ապա այս դեպքում  գործ ունենք բացահայտ ամբոխավարության հետ: Չի կարող որևիցե Սահմանադրություն համարվել լեգիտիմ, եթե այն պետք  է ընդունվի Սահմանադրությանը չհամապատասպանող ճանապարհով:
 
Սրբուկը, սակայն, չի գիտակցում, որ եթե անեն այնպես, ինչպես ինքն է ասում, ապա լեգիտիմության լրջագույն խնդիր է ունենալու ոչ միայն զոռով-շառով ընդունվելիք Սահմանադրությանը, այլև իրենց իշխանությունը. երկրում առաջանալու է իրավաքաղաքական այնպիսի ճգնաժամ, որի տակից Նիկոլն ուղղակի չի կարողանալու դուրս գալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment