Ռոբերտ Քոչարյանի գործով քրեական հետապնդում է հարուցվել նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի գործով քրեական հետապնդում է հարուցվել նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ, ԶԼՄ- ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մինչ այս՝ ՀՀ երրորդ նախագահը կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դեռ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։

Ավելի վաղ դատախազությունն էր հայտնել, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ) համար։

Տես նաեւ՝ Դատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Leave a Comment