Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր օրինական շահերը վճռականորեն պաշտպանելու համար, երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ կառավարության պնդումները, որ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումները ուղղված են երկրին օգնող յուրաքանչյուրի դեմ։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ ԱՄՆ տնտեսական գործողությունը ուղղված կլինի Իրանի և Իսլամական Հանրապետությանը աջակցող ցանկացած երկրի դեմ: Բեսենթը խոստացել էր, որ ԱՄՆ-ն կձգի օղակը և կկտրի Իրանի կառավարությանը ֆինանսավորող բոլոր հնարավոր եկամտի աղբյուրները:
«Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վճռականորեն պաշտպանելու իր օրինական իրավունքներն ու շահերը», – ասել է Լին Ցզյանը։