Խորհրդարանն օգոստոսի 25-ին շարունակում է քննարկել ՀՀ Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։
Նիստի աշխատանքներին չեն մասնակցում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Մտքերի փոխանակության փուլում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն անդրադառնում են Կառավարության վարած արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ուղղություններին, մի շարք ծրագրերի արդյունավետ իրականացման հնարավորություններին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից հնչել են քննադատական ելույթներ իշխող ուժի վարած քաղաքականության առնչությամբ։
Պատգամավորները շարունակում են իրենց տեսակետները հայտնել Կառավարության ծրագրի վերաբերյալ։