Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից 3 մարդ է տուժել – armeniatoday.am

Սյունիքի մարզի Գորիս-Հալիձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 անձ է տուժել, հայտնել է ՆԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ դեպքը  տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ ժամը 03։32-ին։ «Opel» մակնիշի ավտոմեքենան ճանապարհամերձ հատվածում շրջվել է։

Տուժածներից երկուսը հոսպիտալացվել են, իսկ մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները։

Leave a Comment