Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի առանձնատներում և նրանց հետ փոխկապակցված ընկերություններում իրականացվող խուզարկությունները քաղաքական որոշման արդյունք են և զուրկ են իրավական հիմնավորումներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում է իրականացվում խուզարկությունը։
«Ստալինյան բռնաճնշումների ժամանակ հայտնի խոսք կար՝ «եթե մարդը լինի, հոդվածը կգտնվի»։ Այսինքն՝ երբ քաղաքական որոշումը կա, քաղաքական հետապնդում իրականացնելու որոշումը կա, հոդվածը միանշանակ կգտնվի»,- նշել է պատգամավորը։