ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկությունն ու դրան հաջորդած բոլոր գործողություններն իրականացվում են Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը:
«Երեկ ամբողջ երկիրը տեսավ, թե ինչպես երկրի ղեկավարը ԱԺ ամբիոնից հանձնարարություն տվեց իրավապահներին: Սա քաղաքական հետապնդում է: Փորձում են մարդկանց վախեցնել, բայց չեմ կարծում, թե իրենց այդ նպատակը կիրականանա»,- նշել է Սևակ Խաչատրյանը: