Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան։ Հյուր․ «Ագուլեցի» հիմնադրամի տնօրեն Գայանե Սամվելյան։ Թեման․ «Գաստրոնոմիական հեղափոխություն»։
Բացահայտում ենք հայկական խոհանոցի նորագույն միտումները, ժամանակակից մոտեցումներն ու էնդեմիկ գինիների վերածնունդը, որոնք գրավում են ամենապահանջկոտ միջազգային գուրմանների սրտերը։
Պարզելու ենք՝ արդյո՞ք հայկական ավանդական տոլման ու խաշլաման տեղ ունեն բարձր խոհանոցի համաշխարհային քարտեզի վրա։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։
Եթե Ձեր տրամադրությունն այսօր երգ լիներ, ո՞ր երգը կլիներ. կարող եք մասնակցել հարցմանը։