Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել շուրջ 200 հազար զբոսաշրջային վիզա

Առաջիկա շաբաթներին ԱՄՆ Պետդեպարտամենտը կհայտարարի B1 եւ B2 վիզաների (գործնական եւ զբոսաշրջային) չեղարկման մասին այն անձանց համար, որոնք ապաստան են խնդրել, գրում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության փաստաթղթերին ծանոթացած աղբյուրներին։

Խոսքը 2016-2026 թվականներին տրամադրված վիզաների մասին է։ Թրամփի վարչակազմը նախատեսում է վիզաների չեղարկումն իրականացնել ներքին անվտանգության նախարարության հետ համատեղ։

Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի խոսքով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի «բացահայտվեն եւ չեղարկվեն այն օտարերկրացիների ոչ ներգաղթային վիզաները, որոնք ժամանել են ԱՄՆ՝ պնդելով, թե կարճաժամկետ այցելուներ են, իսկ այնուհետեւ ապաստանի դիմում են ներկայացրել՝ մշտապես մնալու համար»։

Պաշտոնյաների խոսքով՝ վիզաների չեղարկումն չի հանգեցնի անհապաղ արտաքսման։ Նրանց մեծ մասին, ում ապաստանի գործերը ներկայումս քննվում են, կտեղափոխեն այլ կարգավիճակի։

Leave a Comment