Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են

Ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, «Ազատությանը» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Թե ինչ գործի շրջանակում, ինչ հոդվածներով, իրավապահներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում:

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Քոչարյանների տներում և նրանց հետ կապված ընկերություններում:

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնել էին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կառույցից ավելի ուշ տեղեկատվություն կփոխանցեն:

Վարույթի շրջանակում իրավապահները նաև մտել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակ, Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կնոջ Pregomesh ընկերություն:

Քննչական կոմիտեի խոսնակը հայտնում է, որ քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում:

Leave a Comment