Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» և կարիերան կշարունակի նոր առաջնությունում։

Ինչպես հայտնում է հունգարական ակումբի նորությունները լուսաբանող GlobalFradi աղբյուրը, հայ ֆուտբոլիստը տեղափոխվում է իսրայելական «Հապոել Պետահ Տիկվա»։

Ակումբների միջև գործարքն արդեն ամբողջությամբ ավարտված է։

Նշվում է, որ Սևիկյանի տրանսֆերի դիմաց իսրայելական ակումբը կվճարի մոտ 1 միլիոն եվրո։

Leave a Comment