Սպերցյանը դարձել է «Ալ Ահլիի» հարձակման գծի ամենաազդեցիկ ֆուտբոլիստներից մեկը. արաբական մամուլի անդրադարձը

Հայաստանի ազգային հավաքականի և «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է փայլել Սաուդյան Արաբիայում։

Արաբական հեղինակավոր Okaz պարբերականն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի գերազանց մեկնարկին՝ ընդգծելով, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել իր թիմի վերջին խաղերում խփված բոլոր գոլերին։ Վերջին հանդիպումներում «Ալ Ահլիի» խփած բոլոր գնդակները ստեղծվել են անմիջապես Սպերցյանի ջանքերով:

«Այս հզոր մեկնարկն արտացոլում է Սպերցյանի բարձր խաղային որակները։ Նա դարձել է «Ալ Ահլիի» հարձակման գծի ամենաազդեցիկ ֆուտբոլիստներից մեկը՝ պահեր ստեղծելու, դարպասին սպառնալու և գրոհները կառուցելու իր բացառիկ ունակության շնորհիվ»,- գրում է աղբյուրը։

Ակումբում հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կշարունակի նույն ոգով հանդես գալ նաև առաջիկա տուրերում, հատկապես հաշվի առնելով, որ թիմն այս մրցաշրջանում բոլոր ճակատներով պայքարելու և տիտղոսներ նվաճելու համար։

Leave a Comment