Iravaban.net-ի տեղեկություններով վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: «Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- տեղեկացրել են հակակոռուպցիոն կոմիտեից:
Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: