
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Երեւանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ցերեկը կլինի 36- 38, երեկոյան`28- 30, գիշերը` 21- 23 աստիճան։
Մայրաքաղաքում ամենաշոգ օգոստոսի 25-ն արձանագրվել է 1977 թվականին` 38.6C, ամենազովը` 1960 թվականին` 11.4°C։