ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկարաձգել Կուբայի դեմ առևտրային էմբարգոն մինչև 2027 թվականի սեպտեմբեր, ասվում է ԱՄՆ վարչակազմի փաստաթղթում։
«Ես սույնով որոշում եմ, որ Միացյալ Նահանգների ազգային շահերից է բխում Կուբայի նկատմամբ այս լիազորությունների իրականացումը մեկ տարով երկարաձգելը։ Ես սույնով մեկ տարով՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 14-ը, երկարաձգում եմ Կուբայի նկատմամբ այս լիազորությունների իրականացումը», – ասվում է Թրամփի հուշագրում։