
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունները, որ խուզարկություններ են անցկացվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու` Լեւոն Քոչարյանի տներում։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակը։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: