Խուզարկություններ Քոչարյանների տներում, Ռոբերտ Քոչարյանին տարել են ԱԱԾ

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Լևոն Քոչարյանի տներում:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն «Ազատությանը» հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին տարել են Ազգային անվտանգության ծառայություն, այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ:

Այս պահին դեռ շարունակվում է Լևոն Քոչարյանի տան խուզարկությունը: Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքում հրապարակել է տեսանյութ, որտեղ Լևոն Քոչարյանի տան դիմաց երևում են ԱԱԾ դիմակավորված անձինք:

Թե ինչ քրեական գործի շրջանակում է տեղի ունենում խուզարկությունը, Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ ավելի ուշ տեղեկատվություն կփոխանցեն:

Leave a Comment