Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը հայտարարել է, որ իրանական հետախուզական ծառայությունները փորձել են սպանել իր որդիներից մեկին։
«Ինչ վերաբերում է իմ որդիներին, կարծում եմ՝ այստեղ անհավանական բան է կատարվում։ Իրանը թիրախավորում էր իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին», – ասել է Իսրայելի վարչապետը տեղական «14-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Երբ Նեթանյահուին հարցրել են, թե արդյոք վարչապետը հիմնվում է հետախուզական տեղեկատվության վրա, նա չի մանրամասնել։