Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ:
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի 35-37 աստիճանի։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 27-31 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-31, նախալեռնային շրջաններում՝ 32-35 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ջերմաստիճանը կտատանվի 27-31 աստիճանի սահմաններում։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 29-32, հովտային շրջաններում՝ 33-36 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-31, նախալեռնային շրջաններում՝ 33-37 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի 33-36, հովտային շրջաններում՝ 36-39 աստիճանի։
Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է 36-39 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 28-31, նախալեռնային շրջաններում՝ 35-38 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-29, նախալեռնային շրջաններում՝ 30-33, հովտային շրջաններում՝ 35-38 աստիճան տաքություն։
Արցախում սպասվում է մինչև 29 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։