Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել Ռուսաստանի տարածքի խորքում հրթիռներով և դրոններով հարվածներ իրականացնելու Ուկրաինայի հնարավորությունները։ Նրա խոսքով՝ պատճառը շատ…
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել Ռուսաստանի տարածքի խորքում հրթիռներով և դրոններով հարվածներ իրականացնելու Ուկրաինայի հնարավորությունները։ Նրա խոսքով՝ պատճառը շատ պարզ է. դա Ռուսաստանի համար բարձրացնում է պատերազմի գինը։
«Այժմ Ռուսաստանի բնակչության 65% – ը ցանկանում է, որ այս պատերազմը ավարտվի, և Wildberries-ի նման լոգիստիկ կենտրոններին հարվածելը մեծացնում է այդ ցուցանիշը ևս 10% – ով:
Արդյոք ես դա համարում եմ Ուկրաինայի խելամիտ ռազմական ռազմավարություն։ Իմ պատասխանն այո է, իհարկե: Դա խաղաղ բանակցությունների մեկնարկի հասնելու միակ միջոցն է»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը: