ՀՀ կառավարությունը նախատեսում է 44.9 մլն դրամ հատկացնել Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրում գտնվող «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի տարածքում ներառված 10 հողամասի ձեռքբերման համար։ Գումարի հիմնական մասը՝ 44.4 մլն դրամը, կուղղվի հողամասերի սեփականատերերին փոխհատուցմանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ 2026թ-ի պետական բյուջեում կատարել վերաբաշխում 44,933.4 հազար դրամի չափով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով` 44,423.4 հազար դրամ, «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով՝ 470.0 հազար դրամ և «Պարտադիր վճարներ» հոդվածով՝ 40.0 հաար դրամ)՝ գումարն ուղղելով ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ՝ 3.49.2) տարածքում ներառված, հանրության գերակա շահ ճանաչված թվով 10 հողամասի ձեռքբերմանը:
Փոխհատուցման գումարները հատկացվում են ՀՀ 2026թ-ի պետական բյուջեի 1075 ծրագրի 21001 միջոցառմամբ և 1168 ծրագրի 32001 միջոցառմամբ նախատեսված գումարներից: Գումարները նվազեցվում են պայմանագրերով ճծանրաբեռնված տողերից (օբյեկտների գծով պայմանագրերը չեն կնքվել՝ կապված մրցույթների չկայացմման և ՆՆՓ-երի լրամշակմամբ): Նվազեցվող գումարների հետագա վերականգնման անհրաժեշտությունը բացակայում է: Միաժամանակ, 9 ամսում չբավարարող գումարը՝ 19,067.4 հազար դրամի չափով հատկացվում է ՀՀ 2026թ-ի պետական բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցներից։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1869-Ն ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ՝ 3.49.2, այսուհետ՝ հուշարձան) տարածքում ներառված ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող թվով 10 հողամասի նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հանրության գերակա շահ:
Նշված որոշման 4-րդ և 5-րդ կետերով հանձնարարվել է ապահովել գույքի արժեքի գնահատումը, գույքի ձեռքբերումը և գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին:
Այսպիսով, Նախագծով նախատեսվում է 44,934.0 հազար դրամ գումար հատկացնել ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ՝ 3.49.2, այսուհետ՝ հուշարձան) տարածքում ներառված ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող թվով 10 հողամասի նկատմամբ գույքային իրավունքների ձեռքբերման և պետական գրանցման համար: Հատկացվող գումարը բաղկացած է հետևյալ տարրերից.
- Հողատարածքի ձեռքբերման արժեքը՝ 44,423.4 հազար դրամ
Համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի՝ Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
«ՎԵԼՅՈՒ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիսի 19-ին և 26-ին տրված եզրակացություններով ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և «ՎԵԼՅՈՒ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ-ի միջև ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ՝ 3.49.2) տարածքում ներառված թվով 10 հողամասի համար գնահատված շուկայական արժեքների հանրագումարը կազմել է 38,629.0 հազար դրամ: Հետևաբար, պահպանելով վերոնշյալ օրենսդրական դրույթը, հողատարածքի սեփականատիրոջը պետք է փոխհատուցվի 38,629*1,15=44,423.4 հազար դրամ գումարի չափով:
ü Գույքի նկատմամբ իրավունքների գրանցում՝ 40.0 հազար դրամ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի հոդված 73-ի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ մեկ գույքային իրավունքի ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցման համար՝ 2,000.0 ՀՀ դրամ (յուրաքանչյուր հողամասի համար).
Վերը նշված օրենքի նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար սահմանվում է պարտադիր վճար՝ 500.0 ՀՀ դրամ (յուրաքանչյուր հողամասի համար).
«Պետական տուրքի մասին» օրենքի հոդված 16-ի 36-րդ մասի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի օտարման (առք ու վաճառքի, նվիրատվության, փոխանակման, փոխանցման) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար գանձվում է բազային տուրքի չափով, այսինքն՝ 1000 դրամ (յուրաքանչյուր հողամասի համար).
ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշմամբ հաստատված «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները» հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի՝ գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար նոտարական ծառայության դիմաց վճարը սահմանվում է 500.0 ՀՀ դրամ (յուրաքանչյուր շինության համար):
Այսպիսով, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար գանձվող պետական տուրքերի և պարտադիր վճարների հանրագումարը կազմում է = 2,000.0*10+500.0*10+1,000.0*10+500.0*10=40,000.0 ՀՀ դրամ:
ü Գույքի արժեքի գնահատում՝ 470.0 հազար դրամ
ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի և «ՎԵԼՅՈՒ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ-ի միջև ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ՝ 3.49.2) տարածքում ներառված թվով 10 հողամասի շուկայական արժեքի գնահատման համար 2026թ. ապրիլի 7-ին կնքված N ՀՀԱՄ-ՀԲՄԾՁԲ-2026/2 ծածկագրով գնման պայմանագրի /պատճենը կցվում է/ 4.1 կետով նախատեսված վճարը կազմում է 470.0 հազար դրամ։
Կարգավորման նպատակը և բնույթը.
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ՝ 3.49.2) տարածքում ներառված թվով 10 հողամասի օտարման գործարքը և համապատասխան գույքային իրավունքների գրանցումը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Որոշման ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և «Քաղաքատեղի Արտաշատ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետական ցուցիչ՝ 3.49.2) տարածքում ներառված թվով 10 հողամասի ձեռքբերումը։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև օտարվող գույքի սեփականատերերին փոխհատուցման նպատակով գումար տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-իթիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.9 ՄՇԱԿՈՒՅԹ» բաժնի․
- մշակութային ժառանգության ոլորտում պետական քաղաքականությանը վերաբերող 1-ին ենթակետից, որով նախատեսվում է «հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության … շարունակականության ապահովում»,
- 7-րդ ենթակետից, որով նախատեսվում է «մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեի իրականացում …»:
Նախագիծը բխում է նաև ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 1869-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետից:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
- 1.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Չի առաջացնում:
- 2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
Այլ տեղեկություններ.
Չկան: