Բեսենթ․ Թրամփը աշխարհի առաջնորդներից պահանջում է դադարեցնել կապերը Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարում է աշխարհի առաջնորդներին՝ պահանջելով դադարեցնել Իրանի հետ ցանկացած համագործակցություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նա ընդգծել է, որ «նախագահը զանգահարում է աշխարհի առաջնորդներին՝ Իրանի հետ համագործակցությունը դադարեցնելու կոնկրետ պահանջով»։ Նախարարը հրաժարվել է նշել այն պետությունների ղեկավարների անունները, որոնց զանգահարել է Թրամփը։

«Մենք կոնկրետ անուններ չենք նշի։ Մենք արդեն տեսնում ենք որոշ արդյունքներ, և վստահ եմ, որ նախագահը, ինչպես բոլորդ գիտեք, շատ համոզիչ է։ Նրա զանգերից բացի՝ մենք նաև Պետդեպարտամենտի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների այցեր ու զանգեր ենք իրականացնում, որոնց ընթացքում հստակ ասում ենք առաջնորդներին, երկրներին և կազմակերպություններին, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում նրանցից և ինչ ժամկետներում։ Եվ կարծում եմ՝ եթե նրանց կողմից պատասխան չլինի, շատ շուտով կտեսնեք նրանց գործողությունների հետևանքները»,- հավելել է Բեսենթը։

Leave a Comment