Երևանում կառուցվող շենքի 7-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել և մահացել․ ԶԼՄ

Երևանի Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքի 7-րդ հարկից շինաշխատանքներ կատարող քաղաքացին ընկել է վերելակի համար նախատեսված հորանը և մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 19։00-ի սահմաններում։ Նշվում է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Միխայիլ Առաքելովն է։

Leave a Comment