ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը, այս մասին հայտարարել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից: «Ի կատարումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ…
ԱՄՆ-ն պաշտոնապես դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը, այս մասին հայտարարել են ԱՄՆ ֆինանսների նախարարությունից:
«Ի կատարումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնելու խոստման՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ։
Սիրիան այդ ցանկում ընդգրկված էր 1979 թվականից։