Ցանկացած ֆիզիկական անձ կարող է անվճար առևտրային բանկերից ստանալ տեղեկանք իր բանկային հաշիվների, հաշիվների մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Ըստ ԿԲ-ի՝ որոշման ընդուման ժամանակ հաշվի են առնվել սպառողների կողմից ստացված ազդակները։
Տեղեկանքը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի անվճար, իսկ թղթային տարբերակը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ անվճար։
ԿԲ-ից հավելել են, որ կարգավորման նպատակն է ամրապնդել ֆիզիկական անձանց՝ բանկային համակարգում իրենց կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ ապահովելով համապատասխան տեղեկանքի հասանելիությունը, բարձրացնել ֆինանսական ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը։
