Երկրի վրա կյանքի հետքերը 3,5 միլիարդ տարեկան են

Երկրի վրա կյանքի հետքերը 3,5 միլիարդ տարեկան են

Գիտնականներն առաջին անգամ ուղղակիորեն թվագրել են Երկրի վրա կյանքի ամենահին հետքերից մեկը։ Հնդկաստանում հայտնաբերված մանրէաբանական համայնքների մնացորդները մոտ 3,5 միլիարդ տարվա վաղեմություն ունեն։ Գիտնականները ապարի տարիքը որոշել են ցիրկոնի բյուրեղներում ուրանի և կապարի իզոտոպների հարաբերակցությունը չափելու միջոցով։ Արդյունքում ստացվել է 3,497 միլիարդ տարվա ցուցանիշ՝ մոտ 5 միլիոն տարվա սխալի միջակայքով։

Հետազոտողները նաև ուսումնասիրել են ապարում պահպանված ածխածնի իզոտոպային կազմը։ Այն վկայում է կենսաբանական գործընթացների մասին։ Գիտնականների կարծիքով՝ ապարի կառուցվածքն ու դրա քիմիական առանձնահատկությունները ևս հաստատում են մանրէաբանական կյանքի հետքերը։

Գիտնականների խոսքով՝ կյանքի այս հետքերի ուղղակի թվագրումը թույլ է տալիս ավելի վստահորեն ուսումնասիրել Երկրի վրա կյանքի ամենավաղ փուլերը։ Ստացված տվյալները կարող են կարևոր լինել նաև այլ մոլորակներում կյանքի հնարավոր հետքերի որոնման համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment