Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է կազմակերպել իր որդիներից մեկի սպանությունը։ Այս մասին կառավարության ղեկավարը պատմել է իսրայելական Channel 14 հեռուստաալիքի…
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է կազմակերպել իր որդիներից մեկի սպանությունը։ Այս մասին կառավարության ղեկավարը պատմել է իսրայելական Channel 14 հեռուստաալիքի ռազմական թղթակից Նոամ Ամիրի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
«Սա անհավատալի դեպք է։ Իրանը թիրախավորել է իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել նրան, փորձել է սպանել իմ որդիներից մեկին», – հայտարարել է Նեթանյահուն։
Հարցին, թե արդյոք այս տեղեկությունը մտնում է իրեն տրամադրված հետախուզական տվյալների մեջ, Նեթանյահուն պատասխանել է․
«Մարդիկ պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերեն, հատկապես ընտրական արշավի ընթացքում», – պատասխանել է Նեթանյահուն։
Վարչապետը նաև հայտնել է, որ քննարկել է իրավիճակը Շին-Բեթի (Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության) ղեկավար Դավիդ Զինիի հետ և խնդրել է համապատասխան անվտանգություն ապահովել վարչապետի պաշտոնի յուրաքանչյուր թեկնածուի համար։