ԱԹՍ-ների սպառնալիքի ֆոնին` Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է ժամանակավոր կառավարում մտցնել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներում, որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է ժամանակավոր կառավարում մտցնել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներում, որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել անվտանգության սպառնալիքներից, այդ թվում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։ 

Հրամանագրի համաձայն՝ ժամանակավոր կառավարիչը կլինի «Ռոսիմուշչեստվո»-ն կամ կառավարության կողմից նշանակված «այլ կազմակերպություն»։

Հավելենք, որ Պուտինի նոր հրամանագիրը հրապարակվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական նավթարդյունաբերության օբյեկտների, ինչպես նաև Wildberries-ի և Ozon-ի լոգիստիկ կենտրոնների դեմ պարբերաբար իրականացվող հարվածների ֆոնին։

Leave a Comment