Հող կեր

Հող կեր

24.08.2026 | 20:45


@armnationalfront տելեգրամյան ալիքը հիշեցնում է կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի հոխորտանքը, թե «Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում» և այդ լուրը «բստրողներին» հրավիրում է խաշի։

Իսկ` ե՞րբ։ Քյարքին հանձնելու հաջորդ օրը։

Իսկ ո՞ւր։ Հանձնված Քյարքի։

Այս գրառումը ՔՊ-ական մեծաբերան քարոզիչն արել է 2021թ. հունվարի 4-ին` ընդդիմանալով «ցավի ու կորստի քաղաքականացման կապիտալիզացիային»:

Հիմա, երբ ՔՊ-ի պարագլուխն ավետել է Ալիևին, որ Տիգրանաշենը երբեք չի պատկանել Հայաստանի Հանրապետությանը, այժմ արդեն ԱԺ պատգամավոր դարձած ՔՊ-կանը ոչ թե խաշ, այլ մի բուռ հող պետք է ուտի։

Արա ՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանություններ

Leave a Comment